Կլիչկոն տեղեկացրել է Կիևում պայթյունների մասին

Ուկրաինայի երեք՝ Կիևի, Ժիտոմիրի և Վինիցայի մարզերում օդային տագնապ է հայտարարվել։

Ինչպես տեղեկացրել է ՈՒՆԻԱՆ-ը, շուտով հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ Կիևշչինայում (մասնավորապես, Կիևի արվարձաններում և հենց մայրաքաղաքում) պայթյուններ են լսվում։

Այնուհետև Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան հաստատել է, որ աշխատում է հակաօդային պաշտպանությունը։ «Կիևշչինա, առավոտ։ ՀՕՊ-ն աշխատում է»,- տեղեկացրել է նա։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ Կիևի Շևչենկոյի շրջանում պայթյուններ են լսվել։ «Պայթյուններ մայրաքաղաքի Շևչենկոյի շրջանում։ Ծառայությունները մեկնում են դեպքի վայր»,- նշել է նա՝ ավելացնելով, որ մանրամասների մասին կտեղեկացնի ավելի ուշ։