Մեզ համար նոր չէ հարևանների այս վարքը, որի նպատակը մեկն է՝ սերմանել կասկած մեր իսկ կամքի հանդեպ․ Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակմանը։ Ավինյանի մտահոգությունները՝ ստորև․

 

«Սիրելի հայրենակիցներ,

Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Այսօր էլ դադարեցվել է գազամատակարարումը դեպի Արցախ՝ իրավիճակը ձմռան այս օրերին տանելով դեպի հումանիտար աղետ:

Մեզ համար նոր չէ հարևանների այս վարքը, որի նպատակը մեկն է՝ սերմանել կասկած մեր իսկ կամքի հանդեպ: Սա առաջին փորձությունը չէ, որի միջով մենք նույնպես կանցնենք: Հավանաբար վերջինն էլ չէ:

Այս ճանապարհը երկար է և երբեմն անանցանելի է թվում: Այն հնարավոր է անցնել միայն միասնական։

Սիրելի հայրենակիցներ, հայեր,

Մենք տարբեր ենք մեր ծննդավայրով, բարբառով, քաղաքական հայացքներով և կենցաղով, բայց մենք միասնական ենք մեր կամքով, իսկ մեր կամքը չի կոտրվում և չի մաշվում:

Մնացեք հաստատակամ և մեր հանդեպ հավատով»: