ԱՄՆ-ը ցանկանում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Ուկրաինայում. NBC

ԱՄՆ-ը ցանկանում է «փոքր թվով» լրացուցիչ զորքեր ուղարկել Ուկրաինա, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին։

Ըստ նրանց՝ «մի քանի տասնյակ» ամերիկացի զինվորականներ ներկայումս գտնվում են հետխորհրդային հանրապետության տարածքում, այդ թվում՝ «շատ փոքր» խումբ, որը ստուգում է, որպեսզի արևմտյան «զենքը հասնում է նախատեսված հասցեատերերին»։

«Պաշտպանության նախարար (ԱՄՆ Լլոյդ) Օսթինը և այլ ռազմական ղեկավարներ ցանկանում են ընդլայնել դիտորդական առաքելությունը և ապահովել մասնագետների ներկայությունը երկրում, որոնք կօգնեն Ուկրաինային օգտագործել կրիտիկական սպառազինության համակարգեր, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության զենքեր և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներ», – հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

NBC-ն պնդում է, որ նման որոշում կարող է ընդունվել Կիևի իշխանություններին զենք մատակարարելու նպատակահարմարության վերաբերյալ հանրապետականների կողմից աճող թերահավատության ֆոնին։