«Գորշ գայլերն» ընդդեմ Վոլկովի

Մերձավորարևելյան տարածաշրջանի հարցերով փորձագետ, պատմաբան Սերգեյ Մելքոնյանն անդրադառնալով թշնամու կողմից Արցախի շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակին գրում է․

«Մի շարք փաստեր, որոնք պետք է հաշվի առնել.

  1. Արցախը մեկ օրից ավելի շրջափակման մեջ է: Բերձորի միջանցքում Հայաստանի հազարից ավելի քաղաքացիներ և 120 հազար արցախցիներ արգելափակված են: Հայաստանի ղեկավարությունը ոչինչ չի անում: Հռչակագրի վրա դե ֆակտո վարչապետի ստորագրությունն է, որն այժմ խախտվում է։ Այսինքն՝ Հայաստանը ոչ մի կերպ չի պատրաստվում ապահովել իր հայրենակիցների անվտանգությունը՝ ամեն ինչ դնելով Ռուսաստանի վրա։
  2. Մի խումբ հայ գործիչներ, առաջին հերթին անանուն, խոսում են «Ռուսաստանի և Թուրքիայի գաղտնի համաձայնության մասին», այսպիսով՝ աջակցելով ադրբեջանական գործողությունը՝ խաղաղապահներին դուրս մղելու համար։ Սադրանքի հիմնական նպատակը թուլացնելն է խաղաղապահներին՝ որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավորների, ինչը հետագայում կհանգեցնի Արցախի հայաթափմանը։ Վերջինս Բաքվի գլխավոր նպատակն է։
  3. Արցախում ադրբեջանցի «էկոակտիվիստներ» չկան: Կազմակերպիչները Ադրբեջանի հատուկ ծառայություններն են, որոնց ներկայացուցիչներն արդեն իսկ բացահայտվել են «խաղաղ բողոքականների» շարքերում։

Եվ ամենակարևորը՝ հավաքվածների հիմնական մասը համակրում է ՀԱՊԿ երկրներում արգելված համարվող «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությանը։ Հաշվի առնելով, որ նրանք հավաքվել են Բերձորի միջանցքում, պարզվում է, որ Ռուսաստանում ահաբեկչական համարվող կազմակերպության անդամները կամ համախոհները հայտնվել են ռուսական զորակազմի պատասխանատվության գոտում։ Իսկ ահաբեկիչների հետ չեն բանակցում։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը.

  1. Հայտարարել եռակողմ Հայտարարության խախտման մասին
  2. Հակառակորդի ուժերի կուտակման ֆոնին զինված ուժերը բերել բարձր պատրաստականության։
  3. Իրանի հետ Սյունիքում զորավարժություններ սկսել տվյալ տարածաշրջանի դեմ հարձակման վտանգը կասեցնելու նպատակով։
  4. Ուժեր ուղարկել Բերձորի միջանցքը ապաշրջափակելու համար։

#ՀաջորդտարիՇուշիում»։