«Վերելք»․ Չկրկնել 1920-ի ողբերգական սխալները (տեսանյութ)

Աշխարհաքաղաքական բևեռները կատաղի պայքարի մեջ են, և դրա արձագանքները նկատելի են Հայաստանում։ 100 տարի առաջ ևս համանման վիճակ էր, և մեր քաղաքական այրերն անկարող լինելով ճիշտ որոշում կայացնել, երկիրը հասցրին կործանման եզրին։ Արդյոք դաս առե՞լ ենք մեր իսկ անցյալից, թե փորձում ենք չտեսնելու տալ մեր կատարած սխալները։ Արդյոք ներկայում կարողանո՞ւմ ենք զանազանել կեղծիքը ճշմարտությունից։ Այս հարցերում թերանալու դեպքում մղձավանջները միշտ կմնան մեզ ուղեկից։
Նպատակ ունենալով օգտակար լինել այս հարցերի պատասխանները ստանալու գործում՝ «Վերելք» հաղորդաշարը ձեր քննարկմանն է ներկայացնում պատմաբան Վահան Հարոյանի հրապարակումը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հաղորդման ժամանակ հնչած տեսակետներին կարող եք արձագանքել այստեղ՝ https://www.facebook.com/groups/738623576474779