Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազանգով քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը։ Հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։