Ինչ կատարվում է այս պահին Բերձորի միջանցքում, լրիվ համապատասխանում է Ադրբեջանի ռազմավարական նպատակներին (տեսանյութ)

Այն, ինչ կատարվում է այս պահին Բերձորի (Լաչինի) միջանցքում, որտեղ թուրք֊ադրբեջանական հատուկ ծառայությունները ներկայացնող «բնապահպանները» կրկին փակել են ճանապարհը, լրիվ համապատասխանում է Ադրբեջանի ռազմավարական   նպատակներին։

1-Արցախցիների համար գեներացնել  նյարդային իրավիճակ, որ վերջիններս լքեն Արցախը։

2-Հրահրել բախումներ ռուս խաղաղապահների հետ։

3-Իբր «բնապահպանների» անվտանգությունը ապահովելու համար ադրբեջանական կանոնավոր զորք մտցնել միջանքի տարածք։

4-Նվազագույնը այս կարգի շանտաժի օգնությամբ, ստիպել հայկական կողմին ընդունել ադրբեջանական իշխանությունների պահանջները, չխոչնդոտել, որ ադրբեջանցիները իրավունք ստանան «քիթները խոթել» Արցախի Հանրապետության տարածքում գործող տնտեսվարողների գործերի մեջ։

5-Փորձել շանտաժի լեզվով վերակենդանացնել Սյունիքի (Զանգեզուրի) միջանցքի շուրջ գործընթացները։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից