Շվեդիայում էներգետիկ ճգնաժամը խորանում է

Շվեդիայի էներգետիկ ճգնաժամը խորանում է: Երկրի ամենամեծ միջուկային ռեակտորի փակումը այն կանգնեցնում է էլեկտրաէներգիայի անջատման իրական վտանգի առաջ: Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, գրում է Bloomberg-ը։

Uniper SE-ն կփակի երկրի հարավ-արևելյան ափին գտնվող իր Oskarshamn-3 բլոկը՝ ինը օր տևողությամբ տեխնիկական սպասարկման ծրագրերի իրականացման համար՝ սրելով էլեկտրաէներգիայի պակասը: Ըստ ցանցի օպերատորի, հաջորդ շաբաթ Շվեդիան պետք է ապավինի Նորվեգիայից, Գերմանիայից և Լեհաստանից ներկրումների վրա՝ բավարարու էլեկտրաէներգիայի պաշարը:

«Իրավիճակը համեմատաբար սուր է, մենք չենք ցանկանում խուճապ մտցնել, սակայն սա լուրջ խնդիր է և զգալի ռիսկեր ունի: Հարավային Շվեդիան ամբողջ Եվրոպայում ամենափոքր արտադրական հզորությամբ տարածաշրջանն է՝ համեմատած պահանջարկի հետ», – ասել է Քրիսթերսոնը:

Էներգետիկ ճգնաժամը Շվեդիայում սրվել է Vattenfall AB-ի Ringhals-4 ռեակտորի աշխատանքի երկարատև դադարեցման հետևանքով, որը մինչև փետրվարի 23-ը չի աշխատի: Միջուկային էներգիան կենսական նշանակություն ունի Հյուսիսային տարածաշրջանի ամենամեծ տնտեսության գործելու հարցում: