Արցախը Հայաստանին կապող մայրուղին շարունակում է փակ մնալ, հարյուրավոր քաղաքացիներ մնացել են Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին. ոստիկանություն
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ։ Այս մասին հաղորդում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:
«Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
Այս պահին Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից` բնապահպանական պատճառաբանություններով»,- ասված է հաղորդագրության մեջ: