Բաքուն հայտարարել է, որ դիտարկում է սկսել Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում

Ադրբեջանի էկոնոմիկայի և Բնապահպանության ու բնական պաշարների նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ հաղորդելով, որ Ադրբեջանը դիտարկում է սկսել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում [խմբ. Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում]: Գրում է «Ռադար Արմենիան»։

«Հիմնվելով 2022 թ. դեկտեմբերի 3-ին և 7-ին ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության հետ կայացած բանակցությունների արդյունքների վրա՝ դեկտեմբերի 10-ից, Էկոնոմիկայի նախարարության, Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, Պետական անշարժ գույքի մի խումբ մասնագետներ, Էկոնոմիկայի նախարարությանը կից ծառայությունը և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն սկսում են ապօրինի շահագործվող օգտակար հանածոների հանքավայրերի, ինչպես նաև ի հայտ եկած բնապահպանական և այլ երկրորդական ազդեցությունների նախնական մոնիտորինգը», – ասված է հաղորդագրությունում: