Երեկ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները մեկ ժամ կրակել են․ գյուղապետ․ 24news

Ադրբեջանական կողմի երեկվա կրակոցները միայն Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի դիրքերի ուղղությամբ են եղել։ Այս մասին 24News-ին  ասաց բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

Բաղդասարյանի տեղեկություններով, կրակոցները տևել են մոտ 1 ժամ, մինչ այժմ իրավիճակը հանգիստ է։ Ըստ նրա՝ բնակավայրին ամենամոտ ադրբեջանական դիրքը տեղակայված է 200-250 մետր հեռավորության վրա։

Մինչ օրս գյուղի բնակչությունը չի կարողանում մշակել սահմանամերձ հողերը, հիմնական անասնապահությամբ զբաղվել։

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի: