Արցախի ԱԺ-ն աշխարհի բոլոր երկրների առաջարկել է դատապարտել Ադրբեջանի գործողությունները որակել որպես ցեղասպանություն

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ի՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով հրապարակել է ԱՀ ԱԺ առաջարկությունը:

«Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, աշխարհի  բոլոր պետություններին և նրանց  խորհրդարաններին ԱՀ Ազգային ժողովն առաջարկում է ՝ դատապարտել  Ադրբեջանի ներկայիս  սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես  21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն»: