ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի և Չինաստանի դեմ

ԱՄՆ-ը ծրագրում է հայտարարել Ռուսաստանի և Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նշվում է, որ Վաշինգտոնը սահմանափակումները դիտարկում է որպես այս երկրներում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատասխան։

Սպասվող պատժամիջոցների հիմնական մասը կներդրվի այսպես կոչված Մագնիտսկու օրենքի համաձայն, շարունակում է WSJ-ն։

Պատժամիջոցների մյուս մասը վերաբերելու է Ռուսաստանում իբր տեղակայված իրանական անօդաչուներին, ինչը Մոսկվան բազմիցս հերքել է, և Խաղաղ օվկիանոսում անօրինական ձկնորսությանը, որին աջակցելու մեջ Վաշինգտոնը մեղադրում է Պեկինին։