Եթե մենք հրաժարվում ենք պայքարել ազգային շահերի համար, ապա երաշխավորված կորցնելու ենք պետությունը

Նախատոնական տրամադրությունները «կտրեմ» հետաքրքիր բացահայտումներով։

Եթե պետությունը, իշխանությունը կամ հասարակ քաղաքացիները գերադասում եմ չնկատել երկրին սպառնացող ԻՐԱԿԱՆ վտանգները, ապա, այնուամենայնիվ, վտանգները այդ «չնկատելուց» չեն չեզոքանում։

Եթե մարդիկ համառորեն հրաժարվում են ընկալել, որ պատերազմը կարող է սկսել ամեն վայրկյան, ապա այդ մարդիկ անպայման կստանան պատերազմ։

Եթե մենք հրաժարվում ենք պայքարել ազգային շահերի համար, ապա երաշխավորված կորցնելու ենք  պետությունը։

Եվ այո, մածունը սպիտակ է, երկրագունդը կլոր է, իսկ թուրքը թշնամի է։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից