Լավրովը դեկտեմբերի 12-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների դեսպանների հետ հանդիպում կանցկացնի

Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մասնակից երկրների դեսպանների հետ։ Հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից երկրների դեսպանների հետ»,- ասել է նա։

Զախարովան նշել է, որ ՌԴ ԱԳ նախարարը կամփոփի անցնող տարում ԱՊՀ երկրների հետ համագործակցության արդյունքները, կնշի ապագայում Ռուսաստանի համար առաջնահերթ ուղղություններրը։ «Եվ, իհարկե, դեսպաններին կտեղեկացնի մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային թեմաների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին»,- հավելել է դիվանագետը։