Փաշինյանը գարնանը կամ աշնանը արտահերթ ընտրություններ կանցկացնի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը բլոգեր, «Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանն է։

Անդրադառնալով լուրերին, թե ԱՄՆ-ը նոր սադրանք է նախապատրաստում Իրանի և Ադրբեջանի միջև, բլոգերը շեշտեց, որ ԱՄՆ-ը ունի այդպիսի մտադրություն, սակայն Էրդողանին և Ալիևին այդ կոնֆլիկտն ամենևին էլ հարկավոր չէ։ Մ․ Բադալյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի դրդմամբ Իրան-Ադրբեջան սահմանին կլինեն պրովոկացիաներ, ինչին կարող է աջակցել ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որը Արևմուտքի հետ շատ լավ հարաբերություններ ունի և աչքի է ընկնում իր հակառուսական տրամադրություններով։

Հարցին, թե արդյո՞ք Փաշինյանն առանց սադրանքի և անարյուն կհեռանա, «Ազատագրում» շարժման ղեկավարը շեշտեց, որ իշխանությունն այսօր իր և իր ընտանիքի անվտանգության միակ երաշխիքն է, ուստի նա իշխանության ղեկը չի հանձնի։ Հավանական է, որ հաջորդ գարնանը կամ աշնանը նախապատրաստի արտահերթ ընտրություններ։

Մանրամասները՝ տեսանյութում