Մասշտաբային հարձակման նախապատրաստությո՞ւն, հոգեբանական տեռորի հերթական արա՞ր, թե երկուսը մեկտեղ

«Թուրքիան F16 կործանիչների մեծ խմբաքանակ է ուղարկել ադրբեջան, պրոֆեսիոնալ օդային դեսանտով, օդաչուներով ու սպասարկող անձնակազմով։ Փոխադրումը կատարվել է նոյեմբերի 29-ին,-  գրում է Աբրահամ Գասպարյանը:

– Նույն ձեռագիրը, ինչ 2020-ի պատերազմի նախօրեին՝ զորավարժությունների մասնակցելու քողի տակ։

Հայաստանի հակահայ իշխանությունից, բնականաբար, ոչ մի ծպտուն։ Պաշտոնական անկարայի հետ վավաշոտ սիրախաղի մեջ գտնվող անհայրենիքների այս իշխանությունը, իրեն ծառայող մեդիա և քաղաքական հարճերի հետ միասին, շարունակում է լուտանք տեղալ Հայաստանի բնական ու ռազմավարական դաշնակիցների հասցեին և անվտանգային ու քաղաքական խոսույթում հրատապ համարել՝ Երևանի տոնական լույսերի ու Եվրատեսիլի բացման արարողության թեման։

ՀԳ- Կործանվելու եք…Կարթագենից ավելի դաժան…»։