Ֆինլանդիայի պաշտպանության նախարարը Անկարայում կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը դեկտեմբերի 7-8-ը Անկարայում կքննարկի  Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության գործընթացը, հայտնում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։

Անտի Կայկոնենը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով 2022 թվականի դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Անկարա կժամանի։

Պաշտպանության նախարարները կքննարկեն ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը, անվտանգության ընդհանուր իրավիճակը և երկրների միջև պաշտպանական համագործակցությունը։ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Կայկոնենը ծաղկեպսակ կդնի նաև Աթաթուրքի դամբարանին։

Մայիսի 18-ին Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին, դաշինքին միանալու հայտ են ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Մինչ օրս Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը 30 երկրներից միայն երկուսը չեն վավերացրել` Հունգարիան և Թուրքիան: