Ամերիկան Ուկրաինայի օգնությամբ աշխարհը մղում է երրորդ համաշխարհային պատերազմի. ամերիկացի փորձագետ

Ամերիկացիները պետք է հիշեն երկու համաշխարհային պատերազմների փորձը և գիտակցեն, թե ինչի կարող է հանգեցնել Ուկրաինային աջակցությունը, The New York Times-ի համար հոդվածում գրել է ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ Սթիվեն Վերթհեյմը։

«Նրանք, ովքեր կարծում են, թե ԱՄՆ-ը պետք է պայքարի Ուկրաինայի կամ Թայվանի համար, պետք է հանրությանը տեղեկացնեն միջուկային և կիբեր դարաշրջաններում մեծ տերությունների հակամարտությունների մեջ ներգրավված բարձր խաղադրույքների մասին», – ասել է նա:

Նրա խոսքով՝ ամերիկացիները ստիպված կլինեն բախվել «տխուր իրականության», երբ ԱՄՆ-ի մրցակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ կարող է վերաճել միջուկային պատերազմի։

Փորձագետը քննադատել է այն ամերիկացի քաղաքական գործիչներին, որոնք սկսել են շահարկել Երկրորդ համաշխարհային պատերազմի փորձը, որպեսզի արդարացնեն ԱՄՆ գերակայությունն աշխարհում և երկրի ռազմական հզորության ամրապնդումը։

Նա հորդորել է համաքաղաքացիներին գիտակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ պոտենցիալ պատերազմի ռիսկերը և աննախադեպ վնասը Միացյալ Նահանգներին, եթե նման սցենար իրականանա։

Միջազգային փորձագետը հիշեցրել է, որ մի քանի տասնամյակ առաջ ամերիկացիները հասկացել էին, որ Խորհրդային Միության հետ ուղղակի հակամարտությունը Միացյալ Նահանգները ավերակների կվերածի։