Իրանի իշխանությունները խոստացել են վերանայել կանանց հիջաբ կրելը պարտավորեցնող օրենքը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ 1979 թվականին ընդունված Իրանի սահմանադրությունը հնարավորություն է տալիս հաղթահարել ցանկացած սոցիալական կամ քաղաքական ճգնաժամ։

«Իրանի սահմանադրությունը փակուղի չի պարունակում, և դրա կազմակերպումը, մշակումն ու վերջնական տեսքը իրականացվել են այնպես, որ իշխանություններին հնարավորություն տրվի դուրս գալ ճգնաժամից՝ ցանկացած փակուղային իրավիճակում»,- նրա խոսքերը մեջբերում է Al Hadath-ը:

Սեպտեմբերից Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում, որոնք հրահրվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահով, որին ոստիկանությունը բերման է ենթարկել հիջաբը սխալ կրելու համար։

Կիրակի օրը երկրի գլխավոր դատախազը պաշտոնանկ է արել փոխոստիկանին։ Բացի այդ, հանրապետության իշխանությունները խոստացել են վերանայել օրենքը, որը պարտավորեցնում է կանանց հիջաբ կրել։