ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում 20 հազար զինվորական կա. Անատոլի Յակովլև

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը կազմում են 20 հազար զինվորական։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ հավաքական ուժերի կիրառման պլանավորման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլևը, հաղորդում է «Ինտերֆակսը»։

«Ստեղծվել են անվտանգության ուժեր և միջոցներ, Դրանք առաջին հերթին արագ արձագանքման հավաքական ուժերն են։ Պետությունների հատուկ նշանակության ուժերի զորակազմերի շուրջ 20 հազար զինծառայողներ գտնվում են պատրաստ վիճակում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու բոլոր տարածաշրջաններում»,-ասել է նա։

«Ստեղծվել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր, դրանք կազմում են մոտ 3,8 հազար զինվորական»,-հավելել է Յակովլևը։

Յակովլևը նշել է, որ ներկա պահին «ստեղծվել է Հավաքական անվտանգության գործուն համակարգ՝ համապատասխան ուժերով և միջոցներով»։