Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարճ զրույց են ունեցել

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովն ու Մևլյութ Չավուշօղլուն կարճ զրույց են ունեցել Լեհաստանում անցկացվող ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Հրապարակված տեսանյութերում երևում է, որ նրանք կանգնած զրուցում են։

Զրույցին ներկա են եղել նաև Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը։