Եթե ինձ հիշողությունս չի դավաճանում, պետական կառավարման համակարգի փոփոխության հարցը որոշվում է հանրաքվեով․ Նատալյա Սաղիյան

Եթե ինձ հիշողությունս չի դավաճանում, պետական կառավարման համակարգի փոփոխության հարցը որոշվում է հանրաքվեով:

Բայց ոնց հասկանում եմ, Դանիել Իոաննիսյանն ուզում է տպավորություն ստեղծել, որ այս կրկեսը, որն իրենք Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ են կոչում, իրավասու է որոշել ՀՀ պետական կառավարման համակարգի ճակատագիրը: Այս պատվերով համերգ տվող կառույցը առավելագույնը ինչ իրավասու է անել, դա նախաձեռնությամբ հանդես գալն է: Այոմ իրենք կարող են, իբր ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, նախաձեռնությամբ հանդես գալ և վարչապետի աշխատակազմ ներկայացնել պետական կառավարման համակարգի փոփոխության առաջարկները: Ոչ ավելին:

Ես չեմ հավատում, որ սա չգիտի, որ նա իրավասություն չունի նման հայտարարություններ անելու:

Ուղղակի վերջին հրապարակումների ֆոնին այս օտարերկրյա գործակալը որոշեց սեփական անձի և իր նախաձեռնությամբ ստեղծված կառույցի նշանակությունը ընդգծել:

Հա, ի դեպ, բոլորովին զարմանալի չէ, որ սրանք այսպիսի բան են հայտարարում: Այսօրվա խորհրդարանը Փաշինյանին ավելի քան ձեռ է տալիս, անկախ ընդդիմադիրների քայլերից, իշխող խունտան ունի անհրաժեշտ մեծամասնությունը, որպեսզի անի այն, ինչ պահանջվում է Փաշինյանին իշխանության պահելու համար:

 

Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից