Իշխանասար-Նորավան-Աղիտու-Վաղատին բնակավայրերի տեղամասում հայտնաբերվել են պայթած արկերի հրթիռների մնացորդներ

Նոյեմբերի 15-ից 27-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետների կողմից Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքների անվտագությունն ապահովելու նպատակով իրականացվել են պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման և մաքրման աշխատանքներ։

Իշխանասար-Նորավան-Աղիտու-Վաղատին բնակավայրերի տեղամասում իրականացված մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են պայթած արկերի հրթիռների մնացորդներ։ Տեղամասն ամբողջությամբ մաքրվել և հանձնվել է ճանապարհի շինարարական աշխատանքները վերահսկող կազմակերպության ներկայացուցիչներին։