Կալանավորվել է Նախիջանի ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևը

Նախիջանի ինքնավար հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևը կալանավորվել է ադրբեջանական դատարանի որոշմամբ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Դատարանի որոշմամբ Ալիևի նկատմամբ կիրառվել է կալանավորում, նրան մեղադրում են պաշտոնական լիազորությունների չարաշահման և 144 մլն մանաթ պետական միջոցներ հափշտակելու մեջ», – ասված է հաղորդագրությունում։