ԲԴԽ–ն նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ստեփանյանին

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության միջնորդությունը եւ նկատողություն հայտարարել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։

Ինչպես տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդի կայքը, ԲԴԽ–ն այսօր՝ նոյեմբերի 24-ին, հրապարակել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է: