Երևանում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ բանակցություններ են սկսել Երևանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք՝ այսօր Երևանում կայացել է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Հայաստան են ժամանել կազմակերպության անդամ երկրների առաջնորդները։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: