Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը ՀՀ-ում անցկացնելու որոշում է ստորագրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի անցկացման վերաբերյալ որոշում է ստորագրել․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի նոյեմբերի 22-23-ը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ`
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`
1) ապահովել միջոցառումների կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նախապատրաստել ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.
2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցներում, ապահովել նրանց սնունդը:
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրերում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի։
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել պատվիրակությունների և միջոցառման կազմակերպչական աշխատանքների մեջ ներգրավված այլ մասնակիցների թեստավորումը (ՊՇՌ մեթոդով), շտապ բուժօգնության անձնակազմերի ներկայությունը, բուժկետերի գործունեությունը, ըստ անհրաժեշտության` մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենին՝ իրականացնել անհրաժեշտ փորձաքննություններ, տրամադրել եզրակացություններ, ներկայացնել ամփոփ տեղեկանքներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ներկայացրած հայտի։
- Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություններ, փորձաքննություններ, տրամադրել եզրակացություններ և տեղեկանքներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ներկայացրած հայտի։
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել նիստի անցկացման հետ կապված վայրերում հասարակական կարգի պահպանումը և հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ ապահովել նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանող հատուկ չվերթների սպասարկումը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների դիմավորումը և ճանապարհումը:
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերի կազմակերպման և անցկացման, պատվիրակությունների կեցության, միջոցառման անցկացման վայրերում կատարվելիք կահավորման և նախապատրաստական այլ աշխատանքների, ինչպես նաև արարողակարգային միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»: