Կոսաչովը թուրքերին սխալ հանեց

Երեկ ՌԴ Դաշնային Խորհրդի փոխնախագահ ԿոնստանտինԿոսաչովը հարցազրույց էր տվել և ներկայացրել ՀԱՊԿ-ի հետ կապված որոշ կարծիքներ և զարմանալին այն է, որ հայրենի մամուլը բավականին միակողմանի ներկայացրեց այդ հարցազրույցը՝ վերնագիր ընտրելով հենց այն նախադասությունը, որը կարող էր կրկին ՀԱՊԿ-ի և ՌԴ դեմ տրամադրել շարքային ընթերցողին՝ տալով մեր մասին պատասխանի միայն առաջին մասը:

Բանը նրանում էր, որ Կոսաչովը ասել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի իրավասությունների դաշտում է և ոչ թե ՀԱՊԿ տիրույթում «Конфликт между Арменией и Азербайджаном, с моей точки зрения, не относится к компетенции организации. Каждая из стран-членов ОДКБ определяет свое отношение к нему самостоятельно», բայց մեր մամուլի աչքից «վրիպել» էր Կոսաչովի ասածի շարունակությունը, որ Թուրքիան միակողմանի դիրքորոշում ունենալով հայ-ադրբեջանական կոնֆլիկտում՝ իրեն սխալ պահեց․ «Я не идеализирую политику той же Турции — в армяно-азербайджанском конфликте она поддержала позицию одной стороны, и с моей точки зрения, здесь она ошибается»։

Այսինքն էն, որ Կոսաչովը լինելով ՌԴ Դաշնային Խորհրդի փոխնախագահ՝ սխալ է հանում թուրքերին՝ էդ հեչ, բայց որ ասել է, ՀԱՊԿ-ի յուրաքանչյուր երկիր իր որոշելիքն ունի էդ մեջ, հա՞: Եվ ասեմ, որ նման բաները պատահական չեն ասվում, նամանավանդ օրերս Սիրիայում սրված ռուս-թուրքական թեմաների տիրույթում:

Պետք է արձանագրել սա և ստիպված չլինել կարդալ միակողմանի վերնագրեր, ինչը ցավոք մեր մամուլի մի զգալի մասի փեշակն է:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից