Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցությունների Ադրբեջանի հետ, ձևաչափը պետք է որոշվի նախապես

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցությունների Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն կարևոր է, որ թեմաները և միջազգային ձևաչափը որոշվեն նախապես:

«Արցախի ներկայացուցիչը պետք է նշանակվի միայն մեր իշխանությունների կողմից:

Մենք շփումներ ունենք միմյանց հետ, բայց միայն հումանիտար փոխադարձ կարիքների համար»,-«Թվիթերում» գրել է Արտակ Բեգլարյանը: