Արայիկ Հարությունյանն ընդունել է ԲՀԿ պաշտոնական պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանակերտ ժամանած պաշտոնական  պատվիրակությանը:

ԱՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են  ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել քաղաքական ուժի ներկայացուցիչների  պարբերական այցերն Արցախ և դրանց ընթացքում ծավալվող  բովանդակային քննարկումները:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից  Արցախում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում։ Նա այդ համատեքստում ընդգծել է Ստեփանակերտում ռուսական մշակութային կենտրոնի բացման օրինակը, ինչը լավագույնս նպաստելու է հայ և ռուս ժողովուրդների միջև մշակութային, կրթական ու հոգևոր կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: