ԵՄ-ը Վրաստանին պատրաստում է միությանն անդամակցելուն

Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգեյը ասել է, որ ԵՄ-ը Վրաստանին պատրաստում է միությանն անդամակցելուն։

«Մենք տեսնում ենք, որ վրացիների ճնշող մեծամասնությունը կողմ է ԵՄ անդամակցությանը: Սա շատ ուժեղ մանդատ է ոչ միայն կառավարության, այլ երկրի ողջ քաղաքական էլիտայի համար, բոլոր նրանց համար, ովքեր ակտիվորեն ներգրավված են դրանում: Մենք պատրաստում ենք Վրաստանին ԵՄ անդամակցություն»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը Թբիլիսի կատարած աշխատանքային այցից հետո գրել է Վարգեյին Twitter-ի իր էջում ։

Վարգեյը Թբիլիսի է այցելել նոյեմբերի 15-16-ը։ Նա բանակցություններ է վարել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլու, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այցի ընթացքում եվրահանձնակատարը դրական է գնահատել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ բարեփոխումների ընթացքը։