Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոններից

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը սեփական դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ, Շիրակի մարզի դատախազը պաշտոնից կազատվի այսօր, Գեղարքունիքի մարզի դատախազն ազատվել է նոյեմբերի 17-ին։