Ձեր սարքած քաղաքական «խրենի» մեջ եք խեղդվելու

Ոնց հասկանում եմ՝ Նիկոլը որոշել է խփել սյուռի ու աբսուրդի բոլոր ռեկորդները։ Հակաբարոյականության ռեկորդների մասին չեմ խոսում՝ դրանք խփվել են 2018-ից սկսած, երբ իրենց ձևակերպած պողոսը «վդրուգ» դարձավ 3 միլիոն վարչապետներից մեկն ու դրանից հետո մինչ օրս պողոսը ստի, մանիպուլյացիայի, «կռուտիտի» հիմնական սպառողն է, ում վրա ծախել են պատերազմ ու հիմա էլ վերավաճառում են ֆեյք խաղաղություն։

Այս օրերին Եվրոպայում եմ, հանդիպում եմ տարբեր քաղաքական ու փորձագիտական շրջանակների հետ ու առանց երկար նախաբանի ասեմ, որ Արմեն Աշոտյանի ռազմերով կարվող այս քաղաքական կոմիքսը անարձագանք չի մնալու Նիկոլի սիրած եվրոպական կառույցների կողմից։

Որովհետև ինչքան էլ հավաքական արևմուտքը շոյի Նիկոլի գլուխը, բացահայտ քաղաքական հաշվեհարդարը ռեկաշետի սալտո է անելու։

Հաստատ։

Եթե ես լինեի Նիկոլ, որ շատ բզեի, Արմենին լիքը քաղաքական մեղադրանքներ կառաջադրեի, բայց առաջադրված «մեղադրանքին» սյուռի հայր Իոնեսկուն էլ հաստատ կնախանձեր։

Հա, մի լոգիկ հարց՝ ինչո՞ւ հենց փողերի լվացում. առաջարկում եմ վերաձևակերպել հոդվածը թրաֆիքինգի հոդվածով, կամ՝ 1990 թվականին Բոստոնի մասնավոր հավաքածուից Ռեմբրանդտի գողացած կտավի գործով։ Հը՞։ Գոնե մեջը էսթետիկա կլինի։ Прикол так прикол։

Ու զավեշտ այն է, որ փողերի լվացումից խոսում են «հայկական լվացքատան» էմիսարները։

Իսկ եթե լուրջ՝ սա բացահայտ քաղաքական պատվեր է, որը մեկ-մինուճար նպատակ ունի՝ վախեցնել, լռեցնել, ահաբեկել Արմենին ու իր օրինակով նաև բոլորիս, ում ձայնը լսելի է ոչ միայն ներհայաստանյան, այլ նաև միջազգային լսարանում։

Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք։

Որովհետև ձեր սարքած քաղաքական «խրենի» մեջ եք խեղդվելու։

Հաստատ եմ ասում։ 

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից