Կողմնորոշվեք․ ի վերջո, դուք ստերի՞, թե՞ իրականության կողմն եք

Պարզ թվաբանությունն ինչ է, էդ էլ եք «մոռանում»։ Մեկընդմիշտ ասվել, ապացուցվել, գրվել եւ փաստագրվել է, որ բանակցային ոչ մի քննարկման դեպքում խոսք չի եղել Արցախի 7 շրջանների վերադարձի մասին․․Չէր էլ կարող լինել․ ․․Մեղր կերեք, եթե վատ հիշողությունը դավաճանում է։ Եղել է, այո, «Փոխզիջում» տարբերակը, իսկ սա ըստ մաքուր հայոց լեզվի չի նշանակում զիջում, սա ՝ փոխադարձ զիջումների մասին է․․․Եւ հինգ շրջանի հավանական վերադարձից հետո, երկու շրջան մնալու էր եւ՝ մնացածը՝իմացողները գիտեն, իսկ «չիմացողներին» ինչ ասեմ, իրենց հարմար պահի խեղաթյուրում են իրականությունը․․․

Չգիտեմ Թաթուլ Հակոբյանը ինչու է կրկին հիշել մի «հարցազրույց», որի մասին խոսել ենք, հերքել, ապացուցել, որ չի եղել ու չէր կարող լինել մնան բան․․․ Ամեն դեպքում, թերեւս «եսծ նուժդա» կրկին բացատրել իրականությունը, որը բոլորին է հայտնի։ Իսկ իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը երբեք 7 շրջանների վերադարձի մասին չի բանակցել․ ․․Եթե դեռ չեք մոռացել կար/գուցե դեռ կա/ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահողները տարիներ շարունակ խոսել են 5+2 բանաձեւի մասին, մեռանք բացատրելով ինչ է սա նշանակում՝՝ 5 շրջանների վերադարձ Արցախի կարգավիճակի դիմաց եւ 2-րը հանրաքվեից հետո։ Հիմա դրել կեղծ բաներ եք «վերհիշում», որ ինչ անեք․․․

Ի դեպ, անգամ իլհամն է այս մասին խոսել, լացել, բողոքել, որ իրեն ճնշում ու պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը։ տղերք, չեմ կարծում էս պահին, երբ էսօրվա իշխանությունը ոչ միայն յոթ այլեւս Արցախի 75 տոկոս տարածքն է տվել, ՀՀ-ից է տարածքներ է տալիս ու տալիս, դրել ու մատից հորինված ստեր եք տարածում․․․

Տարածում եք, որ ի՞նչ լինի․․․Կողմնորոշվեք ի վերջո, դուք ստերի, թե՝ իրականության կողմն եք․․․

 

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից