Նիկոլ Փաշինյան լրագրողն ընդդիմադիր է վարչապետ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։

Անդրադառնալով օրերս Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ անդրադարձ եղավ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը Արցախում և Հայաստանում, ինչպես նաև երկու հայկական պետություններին սպառնացող վտանգներին, արդարադատության գեներալ-մայորն ընդգծեց․ «Ինչ-որ նա հոխորտում է ընդդեմ Թուրքիայի, Ալիևի, ուղղված է Հայաստանի ներքին լսարանին։ Բոլորս հիշում ենք Սոչիի հանդիպման ժամանակ թղթերը շարել էր և ՌԴ նախագահին ներկայացնում էր այնպիսի բաներ, որոնք բոլորիս հայտնի են՝ Ադրբեջանը ագրեսոր է, հարձակվել է, գերիներին չի վերադարձնում, նախապատրաստում է Արցախի ազգակործան գործունեություն, գենոցիդ, նաև պահանջում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերն ավելի ակտիվ լինեն այս հարցում։ Այն մտքերը, որ նա ասում է ներքին լսարանի համար, բացառվում է, որ միջազգային արենայում կրկնի։ Լուրջ մտավախություն ունեմ, որ այս հոխորտանքը ահավոր բաներ է բերելու Հայաստանին։ Ես իմ ընկերներին բազմիցս եմ հորդորել՝ չի կարելի սրանց ասել ապիկար, անգրագետ, անմեղսունակ, սրանք 2018 թվականից պլանավորված եկան՝ մինչև վերջ հայրենիքը տանելու դեպի կործանում։ Մենք պետք է դուրս թողնենք մեր բառապաշարից «անփորձ են», «չեն կարողանում» տերմինները, լավ էլ գրագե՛տ են, լավ էլ պլանավորվա՛ծ տանում են թուրք-ադրբեջանական ծրագրերը»,-ընդգծեց Թաթուլ Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում