ԿԳՄՍՆ-ն հայտնում է Պեկինի տեխնոլոգիական համալսարանում սովորելու հնարավորության մասին

Պեկինի տեխնոլոգիական համալսարանը (Beijing Institute of Technology) հայտարարում է մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով ուսանելու մրցույթ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այդ նպատակով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից հատկացվել է կրթաթոշակային հինգ տեղ:

Կրթաթոշակների, առցանց գրանցման, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութից և հետևյալ հղմամբ։ Ծրագրին առցանց դիմողները պարտադիր պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (հեռ.՝+37410-59-96-46) ներկայացնեն իրենց տվյալները՝ դրանք ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով չինական կողմին պաշտոնապես փոխանցելու նպատակով:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն 2022 թ. դեկտեմբերի 31-ն է: