Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան

Նոյեմբերի 18-19-ը Հնդկաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Նյու Դելի մասնակցելու «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին:

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ: