ՔՊ-ն ընդունեց 30 նախագիծ․ օրակարգում մնաց բյուջեի նախագիծը

ԱԺ-ը մեկ օրում ընդունեց 30 նախագիծ՝այսպիսով սպառելով նստաշրջանի օրակարգը՝ թողնելով միայն 2023թ. պետական բյուջեի նախագիծը: Որպես կանոն նախագծերն ընդունվեցին ՔՊ խմբակցության մեծամասնության կողմ և ընդդիմության ձեռնպահ ու դեմ ձայներով։

Եվ այսպես, քվեարկությամբ ընդունվեցին.

  1. «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
  2. «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),
  3. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),
  4. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),
  5. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),
  6. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),
  7. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
  8. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),
  9. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Առաջին ընթերցում),
  10. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Առաջին ընթերցում),
  11. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Առաջին ընթերցում),
  12. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),
  13. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),
  14. «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կից փաթեթ (Երկրորդ ընթերցմամբ),
  15. Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),
  16. «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),
  17. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),
  18. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը (Երկրորդ ընթերցմամբ),
  19. «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),
  20. «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
  21. «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
  22. «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցում),
  23. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին(Առաջին ընթերցում),
  24. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին և կից փաթեթ (Առաջին ընթերցում),
  25. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցում),
  26. «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին(Առաջին ընթերցում),
  27. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին(Առաջին ընթերցում),
  28. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),
  29. «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),
  30. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին նախագծերը: