ԱՄՆ-ը երկու միջուկային ռմբակոծիչ է ուղարկել Մերձավոր Արևելք. Politico

ԱՄՆ-ը միջուկային ռումբ տեղափոխելու ունակությամբ երկու B-52 ռմբակոծիչ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ ի նշան ուժի ցուցադրման՝ Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակվելու Իրանի ենթադրյալ ծրագրերի ֆոնին:  Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները:

The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ Էր Ռիադը հետախուզական տեղեկություններ է փոխանցել Միացյալ Նահանգներին թագավորության թիրախների վրա Իրանի «մոտակա հարձակման» վերաբերյալ: Իր հերթին Politico-ի զրուցակիցներից մեկն ասել է, որ Թեհրանը նախատեսում է հարձակվել Սաուդյան Արաբիայի վրա, և հարվածի թիրախ կարող են դառնալ թագավորության էներգետիկ ենթակառուցվածքները։

«Մենք չպետք է զարմանանք, որ իրանական պետական մեքենայի մի հատված կա, որը կարծում է, որ այժմ հիանալի ժամանակ է տարածաշրջանում նոր հարձակումներ իրականացնելու համար: Սա այս ռեժիմի մարտավարությունն է… նրանք մեզ շատ են անհանգստացնում»,-ասել է Politico-ի աղբյուրներից մեկը:

Ավելի վաղ Իրանի հետախուզության նախարարությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպությունը հայտարարել էին, որ Մահսա Ամինիի մահվան պատճառով Իրանում անկարգություններն ու բողոքի ցույցերը ամբողջությամբ ծրագրված և իրականացվել են Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի և Իսրայելի հետախուզական ծառայությունների կողմից։