Նիկոլի ադրբեջանահաճո սուտ թեզերի բացահայտումը փաստերով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը թվիթերյան իր էջում գրում է.

«Նիկոլի ադրբեջանահաճո սուտ թեզերի բացահայտումը փաստերով։ Նիկոլ, եթե աշխարհը Արցախն Ադրբեջանի մաս էր ճանաչում, ինչո՞ւ էր 2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիևն ասում՝ փակ դռների հետևում Ադրբեջանի վրա կա մեծ ճնշում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ինչո՞ւ Ալիևը հրաժարվեց ստորագրել Կազանի հռչակագիրը /2011թ./, եթե աշխարհը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս էր ճանաչում։ 2009-2013 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահներն ընդունել են հինգ հայտարարություն, ըստ որի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը անքակտելի է։ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթում Արցախը չէր լինելու Ադրբեջանի կազմում երբեք։ Ու դա, արձագանքելով Փաշինյանի անհեթեթություններին, փաստել է ՌԴ ԱԳՆ-ը ,ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը /2021 հունվար/: Ավելին. ՀՀ-ԵՄ համաձայնագրի առանցքային կետերից է Լեռնային Ղարաբաղի ժողովրրի ինքնորոշնան իրավունքի պարտադիր կամարտահայտությունը, որը վավերացվել է ԵՄ 27 երկրների կողմից։ Ի՞նչ 1991-ի սահմանների ճանաչում։ Ի՞նչ 2007-ի Մադրիդյան սկզբունքներով ճանաչում: Դա ի՞նչ կապ ունի։ Մադրիդյան սկզբունքները եթե վատն էին, ինչո՞ւ Ալիևը միանգամից չէր ստորագրում։ Ինչո՞ւ ստորագրեց միայն 2008-ին Մայնդորֆում, որը հիմք հանդիսացավ Կազանի փաստաթղթի համար։ Իսկ Կազանից հրաժարվել է Ալիևը։ Փաշինյանի հնչեցրած «թեզերը» այնքան անհեթեթ են, որ նույնիսկ ադրբեջանական կողմը դրանց մասին չի խոսել։ Ասում են՝ անհնար է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, բայց Փաշինյանն Ալիևից ավելի լավ է պաշտպանում Ադրբեջանի բանակցային ժառանգությունը»։