Իրանի Սպահան քաղաքում հայտնաբերվել է 145 միավոր զենք և զինամթերք

Իրանի Սպահան նահանգի փոխոստիկանապետը հայտարարել է նահանգում 145 միավոր զենք ու զինամթերք հայտնաբերելու մասին։ Այս մասին գրումէ ParsToday-ը:

Բրիգադի գեներալ Մոհամադռեզա Հաշեմի Ֆարը հայտնել է, որ վերջին 45 օրվա ընթացքում նահանգում հայտնաբերվել է 145 տեսակի մարտական ​​և որսորդական զենք և 11 հազար 862 այլ զինամթերք։

Հաշեմի Ֆարը հավելել է, որ այս ընթացքում զենք պահելու, փոխադրելու և մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել է 95 մարդ, ոչնչացվել է  զենքի մաքսանենգությամբ զբաղվող 2 խոշոր հանցախումբ։