Պուտինը չի մասնակցի Բալիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի «Մեծ քսանյակի» (G20) երկրների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա Բալի կղզում` հաջորդ շաբաթ, հինգշաբթի «Ռոյթըրս» գործակալությանը տեղեկացրել է Ինդոնեզիայի կառավարության ներկայացուցիչը։

Պուտինին կներկայացնի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահն ինքը կարող է գագաթնաժողովի շրջանակում վիրտուալ միանալ հանդիպումներից մեկին, տեղեկացրել է ծովային գործերի և ներդրումների համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ջոդի  Մահարդին։