ՆԱՏՕ-ն սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Թվիթերում գրել է ՆԱՏՕ-ի Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Ուրախալի է տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նորից մասնակցում են ուղիղ բանակցություններին։ ՆԱՏՕ-ն սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը կարևոր նշանակություն ունի Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման համար, և ողջունում է ԱՄՆ-ի ջանքերն այս ուղղությամբ»,- նշել է նա։