Այդ պայմանավորված պատերազմի ընթացքում մեզ ԱՄԵՆ ՕՐ խաբել են

44-օրյա պատերազմի «ավարտի» երկրորդ տարելիցն է… ինչո՞ւ չակերտներով։ Քանի որ գոնե ինձ համար այդ պատերազմը չի ավարտվել։

Քանի դեռ «Գյոռբագյոռ», «Զգետնում ենք», «ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ քնեք» և նմանօրինակ այլ կեղծ թեզերը հեղինակած իշխանությունը չի պատժվել իր խոսնակի հետ միասին, քանի դեռ  դրանց հաջողում են հանրության մի ստվար զանգվածին համոզել, որ ով էլ լիներ վարչապետ, պատերազմը լինելու էր, ինչը անբարոյական և ցինիկ սուտ է, մեր սահմաններին և Արցախում հայեր են զոհվելու։

Այդ պայմանավորված պատերազմի ընթացքում մեզ ԱՄԵՆ ՕՐ խաբել են։

Իսկ ամենահանցավոր ստերից մեկն եղել է Գանձակի (Գյանջայի) օդանավակայանի «հօդս ցնդելու» կեղծիքը։ Ստորև մեզ այդ օրերին մեծ պաթոսով հրամցրած  նկարն է, որտեղ իշխանական քարոզչամեքենայի կեղծարարների կողմից խնամքով համադրված են Գանձակի հետ կապ չունեցող Լուգանսկ քաղաքի  ավիրված օդանավակայանի և Լենկորանի օդանավակայանի շենքերը։

Հերոս Աբաջյանի կեղծ պապուն հրապարակ բերածների համար նման կեղծիք հանրայնացնելը 0 բարոյական խնդիր է։

Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից