Ադրբեջանի նախագահը բավականին կոշտ ելույթ է ունեցել, որով, ըստ էության, Հայաստանի հետ գործընթացը մտցնում է փակուղի․ Պատգամավոր

Ադրբեջանի նախագահը բավականին կոշտ ելույթ է ունեցել, որով, ըստ էության, Հայաստանի հետ գործընթացը մտցնում է փակուղի։

Շանտաժ, ուժի կիրառման սպառնալիք և ցանկացած գնով իր ռազմավարական նպատակներին հասնելու չհիմնավորված հավակնություններ։

Թվում է թե Ալիևն այս մասին հաճախ է խոսում, սակայն սա այն դեպքերից է, երբ խոսքում հստակ երևում է պահանջները, ակնկալիքները ու դրան հասնելու քայլերի հաջորդականությունը։

ՀՀ իշխանության «խաղաղության օրակարգը» վաղուց սպառվել է, հասարակությանը տված խոստումը տապալված, իսկ իշխանության ղեկին գտնվողները երկրի գլխին կախված նոր վտանգները չեզոքացնելու և իրադրությանը համահունչ գործելու որևէ լուրջ, առարկայական քայլ չեն ձեռնարկում։

Նոր փորձություններին Հայաստանը դիմավորում է պարտվածների խմբակով, համատարած անտարբերության և հասարակությանը մոլորեցնելու, ստելու իշխանական քարոզչությամբ։

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից