ԱՄՆ-ը մասնագետներ է ուղարկում Ուկրաինա՝ կորած զենքերի հետաքննության նպատակով. ԱՄՆ հետախուզության պաշտոնաթող սպա

ԱՄՆ հետախուզության պաշտոնաթող սպա Սքոթ Ռիթերը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեսուչներ է ուղարկում Ուկրաինա՝ ոչ թե մատակարարված զենքի հաշվառում պահելու, այլ դրանց կորստի հանգամանքները պարզելու համար։ Այս մասին նա ասել է «Յութուբ»-ի Judging Freedom ալիքին տված հարցազրույցում։

«Սա հատուկ տերմինաբանություն է՝ տեսուչներ, որոնք վերահսկում են գործունեությունը տեղում: Սա որոշակի ենթատեքստ ունի, ես ինքս տեսուչ եմ և օգնել եմ գիրք գրել տեղում տեսչական ստուգման և վերահսկողության մասին»,- ասել է ամերիկացի փորձագետը:

Ռիթերը պնդում է, որ այս իրավիճակում կա որոշակի քրեական բաղադրիչներ. մասնագետներն Ուկրաինայում են ոչ միայն հաշվետվությունների ցուցակներն ու հաշիվ-ապրանքագրերը ստուգելու, այլև հետաքննության նպատակով։

«Որպեսզի պարզենք, թե ինչ է տեղի ունեցել, վերականգնենք տվյալները: Պատճառն այն աճող անհանգստությունն է, որ մեր կողմից Ուկրաինային մատակարարված շատ զենքեր, մասնավորապես ПТРК Javelin-ը и ПЗРК Stinger-ը, չեն օգտագործվում ռուսների դեմ, այլ վաճառվում են եվրոպական սև շուկայում հանցագործ խմբավորումներին և հավանական ահաբեկիչներին»,- ասել է պաշտոնաթող սպան: