Ի վերջո կհաղթի՞ քաղաքական ռացիոնալիզմը, թե կմնանք «կենացային» հռետորաբանության մեջ, ցույց կտա ժամանակը

Ի վերջո կհաղթի՞ քաղաքական ռացիոնալիզմը, թե մնալու ենք «կենացային» հռետորաբանության մեջ, ցույց կտա ժամանակը:

Առանց առաջնորդ,

Առանց ծրագիր,

Առանց հստակ նախանշված տեսլականի պայքարը բերեց այս վիճակը, ինչը ունենք:

Արդարացումներ շատ կան, թե բա «դուք ավելի լավ կարաք, գնացեք արեք, հրապարակը ազատ ա» կամ «դե բա էս էլ չանենք, բա ինչ անենք, գոնե էս էլ անում ենք, թե չէ էլ անող չկա»: Սրանք, կարծում եմ, բուն քաղաքական գործընթաց իրականացնելու հետ աղերս չունեցող ցածրակարգ թեզեր են:

Պետք է ընդունել, որ չի ստացվում, հնարավորություն տալ նոր առաջարկների, նոր լիդերների, նոր մտքերի առաջ գալուն, ոչ թե սեփական տրամադրության տակ գործող մեդիա ռեսուրսները փակ պահել «այլ» մարդկանց համար:

Պետք է ոչ թե «հոշոտել» ճիշտը ասող մարդկանց, ովքեր վերջին տարիներին, թե շոգին, թե ցրտին դրսում պայքար են մղել և այսօր մատնանշում են սխալները, այլ ականջալուր լինել:

Պետք է մի կողմ դնել անձնական ամբիցիաները և վերջապես հասկանալ, որ յուրաքանչյուր պայքար հաղթում է այն ժամանակ, երբ հարթակից հնչող խոսքը բխում է շարքային մարդու սրտից և շոշափում նրա շարքային պահանջների բավարարման հարցը:

Շատ բան կա ասելու կամ հուշելու, դեռ կսահմանափակվեմ էսքանով, ես գտնում եմ, որ այս ամենը բաց ասելու իրավունքը վաստակել եմ վերջին 5 տարիների անցած իմ պայքարով:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից