Արմենին իդիոտ գործով ձերբակալելու փորձը Արցախը տալու լակմուսի թուղթ է լինելու․ Զոհրաբյան

«Կապիտուլյացիոն խաղաղության» սպրինտի ճանապարհին Նիկոլը, աբսուրդի հիմնադիր էժեն Իոնեսկուից ավելի Իոնեսկու հոգեվիճակի մեջ, փորձում է լռեցնել բոլոր էն լուրջ եւ փաստարկված հակազդեցությունները, որոնք ոսկորի նման կանգնած են իրենց կոկորդին։

Արմենին իդիոտ գործով ձերբակալելու փորձը Արցախը տալու լակմուսի թուղթ է լինելու։

Էսպես փորձ է արվելու լռեցնել բոլոր էն մարդկանց, ում խոսքը արժեք ունի։

Ինձ էլ երեւի մեղադրանք առաջադրվի դպրոցում ջրածնի ֆտորիդով քիմիայի կաբինետը գմփացնելու համար։

Եթե իմ տարեց ուսուցիչը որոշի նման աբսուրդ ցուցմունք տալ։

 

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից