Պետությունը չի կարող լուծել քաղաքացիների բոլոր խնդիրները․ Ռիշի Սունակ

Պետությունը չի կարող լուծել քաղաքացիների բոլոր խնդիրները։ Այս մասին Times-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։

Սունակը մտադիր է բարձրացնել հարկերը՝ պետբյուջեում 50 միլիարդ ֆունտ սթերլինգի (մոտ 57,3 միլիարդ դոլար) չափով դեֆիցիտը համալրելու համար։

«Դուք պետք է վստահ լինեք, որ երբ ինչ-որ բան եք անում, անում եք արժանապատվորեն, և որ ազնիվ եք մարդկանց նկատմամբ»,-ասել է Սունակը։

Նա նաև նշել է, որ իր քաղաքականության առաջնահերթություններից է ինֆլյացիայի դեմ պայքարը։

Բացի դրանից, Times-ի տեղեկություններով, Սունակը մտադիր է երկարացնել նավթագազային ընկերությունների գերշահույթը, որոնց դեմ հանդես էր գալիս Թրասը։